-
21.12.2020|
23:24
Դեկտեմբերի 19-ի տխրահռչակ սգո երթը հարթ չի անցել իշխանական շրջանակներում։ Շատ բարձրաստիճան ՔՊ-ականներ հրաժարվել են մաս կազմելուց այդ խայտառակ բեմականացմանը։ Մասնավորապես‚ որ ներկա չէր փոխվարչապետ‚ կարկառուն ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։
-
21.12.2020|
14:28
Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող գորիսեցիները 2 պահանջ ներկայացրին իշխանություններին. բացել Գորիսից դուրս եկող ճանապարհն ու ազատ արձակել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
-
-
21.12.2020|
14:13
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որ ձեռքը սեղմի, քահանան հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան:
-
21.12.2020|
14:09
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը բերման է ենթարկել և ներկայացրել նախաքննական մարմին՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։
-
21.12.2020|
14:08
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածքում ճանապարհով քայլելու կամ սահմաններին մոտենալու մեջ մտահոգվելու և խուճապի առիթ չկա։
-
21.12.2020|
14:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին։
-
21.12.2020|
14:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Սյունիք։ Սյունիքի ճանապարհից ուղիղ հեռարձակմամբ նա հայտարարեց՝ իր այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ սյունեցիների աչքերին ուղիղ նայելն ու նրանց հարցերին պատասխանելն է։
-
20.12.2020|
16:54
Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
-
20.12.2020|
16:48
Չեմ ուզում այս պահին անդրադառնալ իմ հայտարարությանը և ինչ-որ փաստեր, իրադարձություններ կամ հանգամանքներ նկարագրել՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկել։